Создать сайт
Понравился? Нажмите -
@ADVMAKER@
ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱԴՐԵՐՆ ԵՆ
Добавил: sptatron 26 сентября 2012 12:34

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Մեկ հարց Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, արձակագիր Կոմիտաս ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ։

- Ինչո՞վ է զբաղված մայր թատրոնը, և որոնք են թատերական  գործի զարգացման հեռանկարները։ 

- Այս օրերին թատերախումբն աշխատում է երկու նոր ներկայացման պատրաստման ուղղությամբ։ Առաջինի՝ Ժիրայր Անանյանի «Լույս քեզ տեսնողին» դրամայի բեմադրության առաջնախաղը կկայանա մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը։ Ի դեպ, այն կխաղանք Արցախի պետական համալսարանի դահլիճում, քանի որ այս օրերին անհնար է ոտք դնել թատրոնի հանդիսասրահ... Հիշեցնեմ նաև, որ այս տարի կսկսվեն թատրոնի շենքի վերանորոգման - վերակառուցման աշխատանքները, որոնք վերջին անգամ կատարվել են մոտ 40 տարի առաջ։ Մյուս՝ «Վիճակախաղ» («Այսպիսի սեր»)  ներկայացումը, որում ընդգրկված են թատրոնի երիտասարդ ու սկսնակ  դերասանները, պատրաստ կլինի ապրիլի վերջին։ Պիեսի հեղինակը ֆրանսիացի թատերագիր Լուի Վերինին է։ Առաջինի բեմադրիչը ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանն է, երկրորդինը՝ ռեժիսորի պաշտոնակատար Վեներա Ավագիմյանը։ Թատրոնի հիմնական  բեմադրող ռեժիսոր Մարիա Կարապետյանը ֆիզիոլոգիական արձակուրդում է։

Մարտի 21-ին թատրոնը Բրոնիսլավ Նուշիչի «Տիկին մինիստրուհի» պիեսի բեմադրությամբ մասնակցել է հանրապետական ավանդական  »Արտավազդ» մրցույթ-փառատոնին, որի արդյունքները կամփոփվեն մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը։ Մարտին մասնակցել ենք նաև Երևանում կայացած միջազգային «Մոնո-2012» փառատոնին, ուր հանդես է եկել թատրոնի երիտասարդ դերասան Գենադի Առուշանյանը։ Ապրիլի 30-ին մեզ սպասում է ևս  մեկ համահայկական թատերական փառատոն՝ «Թատրոն - X»-ը, որն արդեն հնգամյա պատմություն ունի և կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության ու Ազգային թատրոնի ստեղծագործական միավորման  համատեղ ջանքերով։ Անցյալ տարի այդ փառատոնին մասնակցել ենք «Տո լաճ տնավեր» ներկայացմամբ։ Այս տարի հանդես կգանք վերոհիշյալ՝ «Տիկին մինիստրուհի» բեմադրությամբ։

2012-ը հոբելյանական տարի է մեր թատրոնի համար. օգոստոսին կլրանա նրա հիմնադրման 80-ամյակը, ինչի առիթով մի շարք միջոցառումներ ենք նախատեսել։ Մեր հանդիսատեսների համար թերևս ամենամեծ նվերը կլինի Մուրացանի «Ռուզան» պատմական դրամայի ներկայացումը, որն, ըստ նախնական պայմանավորվածության, մայիս-հունիսին կիրականացնի անվանի բեմադրիչ, Վանաձորի Հովհ. Աբեղյանի անվան թատրոնի  գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը։ Նա նախապես այցելել է փափազյանցիներին,  ծանոթացել թատերախմբին և, պիտի ասել, շատ գոհ է մնացել, մանավանդ երիտասարդ դերասանների «առատությունից»։ Ի դեպ, վերջին տարիների մեր ամենամեծ ձեռքբերումը դերասանախումբը երիտասարդ կադրերով համալրելը պիտի համարել, ինչը մինչ այդ  անուշադրության էր մատնված։ Հետևանքն այն է, որ այսօր մեր թատրոնը միջին սերնդի դերասան գրեթե չունի, ավագներն են ու երիտասարդները,  ինչն էլ, բնականաբար, բացասաբար է անդրադառնում  ներկայացումների որակին։ 

«Ռուզանից» բացի, մինչև տարեվերջ ևս մեկ-երկու նոր ներկայացում կունենանք։ Աշնանը, եթե խոչընդոտներ չծագեն, հյուրախաղերի կմեկնենք Երևան ու ՀՀ տարբեր մարզեր։  Իսկ մինչ այդ թատերախումբը հանդես կգա ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Արցախի  շրջաններում (ինչպես միշտ է եղել)՝ խաղացանկում  ունենալով առնվազն վեց ներկայացում։ 


Просмотры (84)  Комментарии (0)  Форум (Հարցազրույցներ)
Зарегистрированный
Анонимно