Создать сайт
Понравился? Нажмите -
@ADVMAKER@
Группы страниц  Страницы
Երախտավորներ
25 Сентября 2012

 

 

 

 

 

 

Ալվարյան Կարո

 




Առուշանյան
Վահան Առուշանի
(10.12.1917 – 26.10.1983): Բեմական առաջին քայլերն արել է Բաքվի հայկական թատրոնում` ավարտելով այդ թատրոնի ստուդիան: 1942-ից` Ստեփանակերտի թատրոնի դերասան: Դերերից են` Փիլոյան (Ժ. Անանյանի «Սերը ճամպրուկի մեջ»), Կարասով (Շիրվանզադեի «Մորգանի խնամին»), Վարշամ (Ա. Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Մոկացյան (Ժ. Հարությունյանի «Գլխի գինն է 50 միլիոն»), Բուբնով (Գորկու «Հատակում»), Տոդորովիչ (Բ. Նուշիչի «Տիկին մինիստրուհի»):

Ասատրյան Նվարդ


Արզումանյան
Արզո (Արտաշես) Նիկոլայի (5  մայիսի  1898, Շուշի - 22 հունիսի 1985, (Լենինական), հայ խորհրդային դերասան։ Ադրբեջանական ԽՍՀ (1954) և ՀԽՍՀ (1971) ժողովրդական ար- տիստ։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։1929-1949 թթ. աշխատել է Բաքվի, 1949-1954 թթ.՝ Ստեփանակերտի հայկական թատրոններում։ 1956 թվականից Լենինականի Մռավյանի անվան թատրոնի դերասան է։ Վ․ Ի․ Լենինի դերի առաջին կատարողներից է հայ բեմում (Կապլերի և Զլատոգորովայի «Լենինը 1918 թվականին», 1940)։ Արտաշես Արզումանյանի լավագույն դերակատարումներից են՝ Հայրապետը, Մինթոևը (Շիրվանզադեի «Նամուս», 1936, «Մորգանի խնամին», 1949), Սալամովը (Զաբարլիի «1905 թվին», 1937), Բալաբեկը (Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ», 1950), Մելիք աղան (Վաղարշյանի «Օղակում», 1956), Նազարը (Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», 1965), Սչաստլիվցևը (Ալեքսանդր Օստրովսկու«Անտառ», 1968


Բալասանյան Մարգո Մարգո Ջալալի Բալասանյան (1927, դեկտեմբերի 26, Ստեփանակերտ - 2007, հուլիսի 10, Ստեփանակերտ), հայ դերասանուհի։ Ադրբեջանի (1973), ՀԽՍՀ (1978), ԼՂՀ ժողովրդական արտիստ (2000)։ Մարգո Բալասանյանը ծնվել է Ստեփանակերտում։ 1945 թվականին ավարտել է տեղի միջնակարգ թիվ 2 դպրոցը, 1949 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական բաժինը՝ դառնալով ինստիտուտի առաջին արցախցի շրջանավարտը։ Գործուղվել է Կամո, որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ գործունեությունը։ 1953 թվականից եղել է Ստեփանակերտի պետական թատրոնի դերասան։
   Ներկայացումներ

  • Սուսան՝ Շիրվանզադեի «Նամուս»
  • Մարգարիտ՝ Շիրվանզադեի «Պատվի համար»
  • Անանի, Սալոմե՝ Սունդուկյանի «էլի մեկ զոհ»
  • Ռուզան՝ Մուրացանի «Ռուզան»
  • Վասսա ժելեզնովա՝ Գորկու «Վասսա ժելեզնովա»
  • Գոսեմա՝ Վ. Գագլոևի «Ասք մոր մասին»
  • Տատիկ՝ Ա. Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում»
  • Թագուհի՝ Դ. Ռիկարդոյի «Առլեկինը արքա»
    Մրցանակներ
  • Ադրբեջանի ժողովրդական արտիստ, 1973
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1978
  • ԼՂՀ ժողովրդական արտիստ, 2000
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 1998
  • ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 2003
    Գրականություն
  • Ալավերդյան Ի., Մարգո Բալասանյան, Ե. 1981:


Գրիգորյան Գուրգեն Բաղիրի (1.11.1907, Քռասնի, Ասկերանի շրջան – 12.2.1978, Ստեփանակերտ): 1934-ից` Ստեփանակերտի թատրոնի դերասան: Դերեից են` Բարխուդար, Մինթոև (Շիրվանզադեի «Նամուս», «Մորգանի խնամին»), Զամբախով, Բարսեղ աղա (Սունդուկյանի «Խաթաբալա», «Քանդած օջախ»), Մարգար (Ա. Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Փորսուղյան, Գնդապետ (Ժ. Հարությունյանի «Սրտի արատ», «Գլխի գինն է 50 միլիոն»), Բորովցով (Ա. Օստրովսկու «Հորձանուտ»), Պրեզիդենտ (Շիլլերի «Սեր և խարդավանք»

Գրիգորյան Շուշիկ Սարգսի (20.5.1917 Հին շեն, Շուշիի շրջան- 199՞, Երևան) վաստ. արտիստուհի (1979): 1935-ից խաղացել է Բաքվի հայկական թատրոնում: 1939-ին, ավարտելով տեղի թատերական ուսումնարանը, տեղափոխվել է Ստեփանակերտի թատրոն: Դերերից են` Բարբարե (Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»), Ադելաիդա (Տ. Վարդազարյանի «Ադելաիդան նորահարս»), Շպպանիկ ու Սանամ, Շուշան, Նատաշա (Շիրվանզադեի «Նամուս, «Չար ոգի», «Մորգանի խնամին»), Նուբար (Ա. Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Աննա (Ա. Օստրովսկու «Հորձանուտ»), Ակուլինա (Գորկու «Քաղքենիներ»):

Գևորգյան Զինավոր Սիմոնի (26.2.1920, Նորագյուղ, Ասկերանի շրջան – 28.5.2005, Ստեփանակերտ), ԼՂՀ ժող. (1979), ՀՀ վաստ. (1978) արտիստ: 1937-ից` Ստեփանակերտի թատրոնի դերասան (1976-86-ին` տնօրեն): Հիմնականում խաղացել է բնութագրական դերեր, որոնցից են` Սաղաթել (Շիրվանզադեի «Պատվի համար»), Միքայել, Մարմարով (Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», «Քանդած օջախ»), Շմավոն (Ա. Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Վաղինակ (Խ. Ավագյանի «Անահիտ»), Վանունի (Վ. Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»), Սահակ Պարթև (Բ. Սեյրանյանի «Սամվել»), Սագադեև (Ա. Աբդուլինի «Տասներեքերորդ նախագահը»): 1998-ին Ստեփանակերտի թատրոնում բեմադրել է իր հեղինակած «Պապ, կրակում են» պիեսը` Արցախյան պատերազմի թեմայով: Պարգևատրվել է ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանով (1962):

Կորգանյան Միքայել Ալեքսանդրի (մայիսի 3 (16), 1907, Գանձակ - մայիսի 28, 1974, Ստեփանակերտ), հայ խորհրդային դերասան։

Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1960)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։ Բեմական գործունեությունն սկսել է Բաքվի հայկական թատրոնում (1927 թվականից)։ Եղել է Ստեփանակերտի Մ. Գորկու անվան թատրոնի հիմնադիրներից (1932), ռեժիսորդիրեկտոր։ Խաղացել է բազմաբնույթ դերեր, սակայն դերասանական անհատականությունը դրսևորվել է առավելապես հերոսառոմանտիկական դերակատարումներով։ Լավագույն դերերից են՝ Սեյրան, Օթարյան (Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար»), Պեպո (Սունդուկյանի «Պեպո»), Նեզնամով (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Գյուլումսարով (Ա. Ալեսկերովի «Ուլդուզ»), Յագո (Շեքսպիրի «Օթելլո»


Համզոյան Սուրեն Արշակի (10.9.1915, Խերխան, ԼՂ  Մարտունու շրջան – 28.4.1981, Ստեփանակերտ), վաստ. արտիստ: Բեմական առաջին քայլերն արել է Բաքվի հայկական թատրոնում` 1935-ից, զուգահեռ սովորելով տեղի թատերական ուսումնարանում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1942-ին, ծանր վիրավորվելով, զորացրվել է: Նույն տարվանից` Ստեփանակերտի թատրոնի դերասան: Հիմնականում խաղացել է կատակերգական դերեր, այդ թվում` Ոսկան (Շիրվանզադեի «Չար ոգի»), Փայլակ (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Զուռնա Խաչի (Բ. Ուլուբաբյանի և Ի. Ալավերդյանի «Հողի լեզուն»), Շմո (Ա. Բարսեղյանի «Ծաղկասար»), Գիքո (Սունդուկյանի «Պեպո»), Շմագա (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»):

Հարությունյան Գուրգեն

Հարությունյան Միքայել Հարությունի (6.6.1930, Հիլիս, Ասկերանի շրջան – 9.5.2008, Ստեփանակերտ), ժող. արտիստ (2004): 1947-ից` Ստեփանակերտի թատրոնի դերասան: Լավագույն դերերից են` Վարազդատ, Իշխան Բագրատունի (Լ. Միքայելյանի «Վարազդատ»), Ժորժ, Էլիզբարյան, Գիժ Դանիել (Շիրվանզադեի «Մորգանի խնամին», «Պատվի համար», «Չար ոգի»), Մասիսյանց (Սունդուկյանի «Խաթաբալա»), Ներսեհ (Մուրացանի «Ռուզան»), Պրեզիդենտ (Շիլլերի «Սեր և խարդավանք»), Յասոն (Ժ. Անույի «Մեդեա»), Վասկա Պեպել (Գորկու «Հատակում»): Նկարահանվել է «Հյուսիսային ծիածան», «Լալվարի որսը», «Ճակատագիր» ֆիլմերում:

Հարությունյան Ռաֆայել Համբարձումի (22.8.1919, Շուշի – 18.4.1972, Ստեփանակերտ), վաստ. արտիստ: 1936-ից, ավարտելով Բաքվի թատերական ուսումնարանը, աշխատել է տեղի հայկական թատրոնում: 1949-ից` Ստեփանակերտի թատրոնի դերասան: Դերերից են` Մուշեղ Մամիկոնյան (Լ. Միքայելյանի «Վարազդատ»), Բարխուդար, Էլիզբարյան (Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար»), Բուրա Նուին (Մուրացանի «Ռուզան»), Զամբախով (Սունդուկյանի «Խաթաբալա»), Միլան (Մ. Միրովիչի «Կողոպուտ կեսգիշերին»), Մուրով (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Սատին (Գորկու «Հատակում»):

Հովհաննիսյան Արֆենյա Գրիգորի (12.4.1918, Խերխան, ԼՂ Մարտունու շրջան – 16.9.2004թ. Ստեփանակերտ), վաստ. արտիստուհի (1982): 1934-ից` Ստեփանակերտի թատրոնի դերասանուհի: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Դերերից են` Շպպանիկ (Շիրվանզադեի «Նամուս»), Քեթևան (Սունդուկյանի «Խաթաբալա»), Բեկուրտին (Դիքենսի «Դավիթ Կոպերֆիլդ»), տիկին Միլլեր (Շիլլերի «Սեր և խարդավանք»), Գալչիխա (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Դուդու (Վ. Գագլոևի «Ասք մոր մասին»), Ցացաննա (Կ. Բուաչիձեի «Բակում չար շուն կա»):

Հովհաննիսյան Իվան (Վանյա) Մինայի (26.7.1905, Աշխաբադ - 13.10.2001, Ստեփանակերտ), ժող. արտիստ (1982): 1932-ին, ավարտելով Գրոզնիի ռուսական թատրոնին կից ստուդիան, աշխատանքի է անցել Բաքվի հայկական թատրոնում, հետո տեղափոխվել Ստեփանակերտի թատրոն` որպես դերասան, ապա` ռեժիսոր: 1958-68-ին` գլխավոր ռեժիսոր: Մարմնավորել է Սեյրանի («Նամուս»), Սուրենի («Պատվի համար»), Նազարի («Քաջ Նազար»), Կիպարի («Պաղտասար աղբար»), Մուրադի («Չար ոգի»), Մելնիկովի («Վասսա Ժելեզնովա»), Կասսիոյի («Օթելլո»), Նեզնամովի («Անմեղ մեղավորներ»), Անտիգոնեի («Ձմեռային հեքիաթ»), և այլ կերպարներ: Հեղինակ է ավելի քան յոթ տասնյակ ներկայացումների, այդ թվում` «Հատակում» (1937, 1968), «Թմկաբերդ» (1946), «Մելիքի աղջիկը» (1955), «Դավիթ Կոպերֆիլդ» (1956), «Սամվել» (1957), «Անահիտ» (1959), «Ռուզան» (1962), «Էլի մեկ զոհ» (1963), «Մխիթար Սպարապետ» (1965), «Պեպո» (1966), «Վարազդատ» (1971, 1993): Պարգևատրվել է ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1958)։

Հովսեփյան Նինա

Ղազումյան Արուս Գուրգենի (8.3.1909, Իջևան – 25.11.1970, Ստեփանակերտ), վաստ. արտիստուհի (1955): 1930-ին ավարտել է Երևանի թիվ 1 պետական (այժմ` Սունդուկյանի անվան) թատրոնի ստուդիան, խաղացել շրջիկ թատերախմբերում, 1934-ից` Ստեփանակերտի թատրոնի դերասանուհի: Դերերից են` Կեկել, Շուշան (Սունդուկյանի «Պեպո»), Նազլու (Գ. Թավրիզյանի «Մելիքի աղջիկը»), Անույշ (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Նատաշա (Շիրվանզադեի «Մորգանի խնամին»), Զվարթ (Ա. Բարսեղյանի «Ծաղկասար»), Նուբար (Ա. Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Դեզդեմոնա (Շեքսպիրի «Օթելլո»):

Մելոյան Հակոբ (Յակով) Համբակի (1908, Դիլիջան – 199՞, Բաքու): 1939-ից` Ստեփանակերտի թատրոնի դերասան: Խաղացել է «Պատվի համար» (Օթարյան), «Մորգանի խնամին» (Մինթոև), «Ռուզան» (Զաքարե), «Գլխի գինն է 50 միլիոն» (Վասիլ), «Ծաղկասար» (Գավուշ բիձա), «Գիքորը» (Համբո), «Ասք մոր մասին» (Ջհանգիր), «Չար ոգի» (Կարապետ), «Սոս և Վարդիթեր» (Հեթում), «Անմեղ մեղավորներ» (Միլովզորով) և այլ ներկայացումներում:

Մելքումյան Թամարա

Միքայելյան Մամիկոն

Մովսիսյան Ժորա Մամբրեի (17.3.1926, Աշտարակ – 13.3.2007, Ստեփանակերտ), ժող. արտիստ (2004): 1943-ից աշխատել է Աշտարակի, 1950-ից` Գորիսի, 1962-ից` Ստեփանակերտի թատրոններում: Նրա լավագույն դերերից են` Փիլոյան (Ժ. Անանյանի «Սերը ճամպրուկի մեջ»), Նապոլեոն (Ա. Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Միկիչ (Ցագարելիի «Խանումի արարքները»), Բրիլիանտով (Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»), Բուրա Նուին (Մուրացանի «Ռուզան»), Սերգեյ Պետրովիչ (Գորկու «Վասսա Ժելեզնովա»), Տետերև (Մ. Գորկու «Քաղքենիներ»): Նկարահանվել է «Օտար խաղեր» և «Մենավոր ընկուզենի» ֆիլմերում:

Սահակյան Թագուհի

Սարգիսբեկյան Օվսաննա Սմբատի (10.8.1897, Շամախի – 30.4.1989 Բաքու), վաստ. արտիստուհի (1957): 1917-ին ավարտել է Ս. Պետերբուրգի օրիորդաց գիմնազիան: 1918-ից աշխատել է Դոնի Ռոստովի ռուսական, 1925-ից` Բաքվի հայկական, 1936-ից` Ստեփանակերտի թատրոններում: Լավագույն դերակատարումներից են` Սանամ, Զառնիշան, Ռոզալիա (Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգի», «Պատվի համար»), Պայծառ (Ն. Զարյանի «Աղբյուրի մոտ»), Գերտրուդ (Շեքսպիրի «Համլետ»), Գալչիխա (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»):

Սիմոնյան Ասյա (Հերիքնազ) Հովհաննեսի (1925-1989), վաստ. արտիստուհի: 1959-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը: 1961-ից` Ստեփանակերտի, 1978-ից Կիրովականի (այժմ` Վանաձոր) թատրոնների դերասանուհի: Դերերից են` Ջավահիր, Սանամ (Շիրվանզադեի «Չար ոգի», «Նամուս»), Էփեմիա (Սունդուկյանի «Պեպո»), Աշխեն (Լ. Միքայելյանի «Վարազդատ»), Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), դայակ (Ժ. Անույի «Մեդեա»), Տրոդվուտ (Դիքենսի «Դավիթ Կոպերֆիլդ»), Պոլինա (Ա. Մակայոնոկի «Տրեբունալ»):

Վիրաբյան Սամվել Միքայելի (21.1.1950, Կիրովական (այժմ` Վանաձոր) – 11.4.2006, Ստեփանակերտ), ԼՂՀ վաստ. արտիստ (2005), ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակի դափնեկիր (2004): 1971-ին ավարտել է Կիրովականի Հ. Աբելյանի անվան թատրոնի ստուդիան, 1976-ին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: Նույն տարվանից` Ստեփանակերտի թատրոնի դերասան: Դերակատարումներից են` Բարխուդար, Գիժ Դանիել (Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգի»), Բազազ Արտեմ («Գիքորը», ըստ Հ. Թումանյանի), Վազգեն (Ռ. Աբրահամյանի «Սուրբ Շուշանիկ»), Երվանդ բիձա (Ա. Բարսեղյանի «Ծաղկասար»), Գոգի (Ս. Խալաթյանի «Քառասուն օր համբառնալուց առաջ»), Նինոս (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»), Անտոնիո (Ֆիլիպպոյի «Ցիլինդր»):

Օվչյան Բեանամին

Комментарии: 0 Просмотры: 180 Группа: Թատրոնը հիշում է նրանց