Сделать свой сайт бесплатно
https://fo.ru
Реклама
Создай свой сайт в 3 клика и начни зарабатывать уже сегодня.
Դավթյան Մարատ Ռոբիկի(Թատրոնի տնօրենի պաշտոնակատար է 2012-ից) Մարատ Դավթյանը ծնվել է 1971թ. օգոստոսի 6-ին , Երևան քաղաքում: 2002թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրա» բաժինը: 1996-ից աշխատում է Ստեփանակերտի թատրոնում, 2009-ից` գեղ. ղեկավար: Մարմնավորել է զինվորի («Արցախյան բալլադ»), Պերտի Օրասի («Այլանդակ Էլզա»), Օրեստեսի («Անդրոմաքե»), Ռոլանի («Փակուղի»), Օթարյանի («Պատվի համար»), Սարատիկյանի («Հրաժարական»), Մարտիկի («Մենք մեր սարերն ենք») դերերը:
Բեմադրել է Գ. Խանջյանի «Բոլերո», Հ. Թումանյանի «Պոետն ու Մուսան», Միտրովիչի «Կողոպուտ կեսգիշերին», Հ. Մելքոնյանի «Հրաժարական», Ժ. Անանյանի «Ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր», Ս. Խալաթյանի, «Սերը պահարան չի հարցնում» գործերը: Նկարահանվել է «Ճակատագիր» ֆիլմում: Մասնակցել է արցախյան պատերազմին: Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
ԵՐԵՎԱՆԻ ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ