Сделать свой сайт бесплатно

Реклама

Создай свой сайт в 3 клика и начни зарабатывать уже сегодня.

@ADVMAKER@

Դերասանական անձնակազմ

24.09.2012

 

Ալոյան Մարտին Գուրգենի

     Մարտին Ալոյանը ծնվել է 1957թ. մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում: ԼՂՀ վաստակավոր արտիստ (2014թ.): 1975 թվականի աշխատում է Ստեփանակերտի թատրոնում: Նրա մարմնավորած դերերից են` Սաշկո («Ծիածան»), ծերունի, նավաստի («Հեկլբերի Ֆիննի արկածները»), Դավիթ («Գնա մեռիր, արի սիրեմ»), Գենադի («Երջանկության որոնումներ»), դպիր Ստեփանոս («Պըլը Պուղի»), Սերգեյ («Ախ այդ ծնողները»), Նամիկ («Ամառը քաղաքում»), Վահիկ («Քո սերը քո տունն է»), միլիցիոներ («Աշխարհն, այո, շուռ է եկել»), քննիչ («Մեղադրական եզրակացություն»), Սուրհանդակ («Արա Գեղեցիկ»), Վարազդատ («Վարազդատ»), Մարտիկ («Մենք մեր սարերն ենք»), պահակապետ («Սերը` ճամփեզրին»), Թամադա («Զգուշացեք, նա դեռ կա»), Չավուշ («Տո լաճ տնավեր»), Արտաշես («Սերը պահարան չի հարցնում»), Արիս («Լույս քեզ տեսնողին»):

     Նկարահանվել է «Տունը, որ կրակում է», «Եթե բոլորը...» ֆիլմերում:
     Մասնակցել է Արցախյան պատերազմին: Հերթական մարտական առաջադրանքը կատարելիս վիրավորվել է: Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» (2004թ.), «Մարտական ծառայություն» (2005թ.), «Գարեգին  Նժդեհ» (2007թ.), «Մայրական երախտագիտություն» (2007թ.) մեդալներով:

 

Առաքելյան Արմելա Համբարձումի

      Արմելա Առաքելյանը ծնվել է 1945թ. հունվարի 14-ին, Ասկերանի շրջանի Խնածախ (Լեռնավան) գյուղում: ԼՂՀ վաստակավոր արտիստուհի (2008թ.): 1962-ից աշխատում է Ստեփանակերտի թատրոնում: Նրա դերակատարումներից են` Սյուզի («Բրոուդիի ամրոցը»), Սուսան («Նամուս»), Ելենա Պոպովա («Արջը»), Սիրուշ («Ծաղկասար»), Վալյա («Հարսնացուն հյուսիսից»), Արմենուհի («Հավերժական սիրո գաղտնիքը»), Իզաբելլա («Լուիջիի սիրտը»), Անուշ («Մեծ լոռեցին»), Ֆրանսուազա («Գիշատիչների խնջույքը»), Ադելաիդա («Ադելաիդան նորահարս»), Արուս («Թռչող ափսեից իջած մարդը»), Շուշան («Դիպլիպիտո»), Սալոմե, Նատո («Գիքոր»), Ռուքայա («Դավաճանություն»), Վենեսուելա («40 օր համբառնալուց առաջ»), Թագուշ («Ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր»), Ցիցա («Կողոպուտ կեսգիշերին»):

 

 

Առաքելյան Կամո Ալբերտի

    Կամո Առաքելյանը ծնվել է 1964թ. հունվարի 2-ին, Մարտակերտ քաղաքում: 1982 թվականից աշխատում է Ստեփանակերտի թատրոնում: 1992թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (ղեկավար` Ռ. Ջրբաշյան) և ստացել դրամատիկ թատրոնի ու կինոյի դերասանի որակավորում: Նրա դերակատարումներից են` պրոֆեսոր և սիրահարված տղա («Երջանիկ արքայազն»), դժոխքի բանտարկյալ («Անահիտ»), Կոստա Բուրքացե («Ազատ շարադրություն»), քննիչ Խելաձե («Մեղադրական եզրակացություն»), ոստիկան («Սեր և խարդավանք»), Չոփուռ («Չար ոգի»), Վարդան Արամազդ («40 օր համբառնալուց առաջ»), միլիցիոներ («Կողոպուտ կեսգիշերին»), Ֆրանգուլյան («Բնակարանամուտ»), Մացիկ («Ավերակների պահակները»), Կարաբաս («Բուրատինոյի արկածները»), Ռիստա Տոդորովիչ («Տիկին մինիստրուհի»):

     Նկարահանվել է «Չնչիկ», «Ընկ. Փանջունի», «Անիծյալներ», «Ճակատագիր» գեղարվեստական ֆիլմերում:

 

 

 

Առուշանյան Գենադի Ալբերտի

 

       Գենադի Առուշանյանը ծնվել է 1985թ. դեկտեմբերի 31-ին, Մարտակերտ քաղաքում: 2007թ. ավարտել Է Ստեփանակերտի դրամատիկ թատրոնի դերասանական ստուդիան, 2011թ.` Հայաստանի պետական ագրարային համալսարանը: Նրա խաղացած դերերից են` Կառլ («Ձմեռային հեքիաթ»), ոստիկան («Բուրատինոյի արկածները»), արքայազն («Հրաշագործ նետը»), Արիստոֆանես («Ավերակների պահակները»), Պերճ («Սերը ճամփեզրին»), Ժիրայր («Սերը պահարան չի հարցնում»), նազիր («Զգուշացեք, նա դեռ կա»), Համո («Մենք մեր սարերն ենք»), Սիամանթո («Տո լաճ տնավեր»), Արամ («Մորաքույրը Փարիզից»), Չեդա («Տիկին մինիստրուհի»):

 

Ավագիմյան Վեներա Համիկի


 

Գաբրիելյան Արմիդա Սարգսի

   
Արմիդա Գաբրիելյանը ծնվել է 1947թ. հունվարի 16-ին, Ասկերանի շրջանի Խնածախ (Լեռնավան)  գյուղում: ԼՂՀ վաստակավոր արտիստուհի (2008թ.): Բեմական գործունեությունն Ստեփանակերտի թատրոնում սկսել է 1968 թվականից:
    Հիմնական դերերը` Ֆիսկա («Ալվան ծաղիկ»), Մագդա («Մագդա»), Աննիկա («Անառակ որդին»), Ցացաննա («Բակում չար շուն կա»), Լարիսա («Ասք մոր մասին»), Գոգոլա («Քանի սայլը շուռ չի եկել»), Էսմիրալդա («Աշխարհն, այո, շուռ է եկել»), Միսիս Վիլլի («Տարօրինակ միսիս Սևիջ»), Լեդի Միրֆոլդ («Դավիթ Կոպերֆիլդ»), Քսանթիպա («Դաս կանանց»), Սաթենիկ («Իմ զոքանչը»), Ռոզալիա («Պատվի համար»), Ծաղիկ («Մենք մեր սարերն ենք»), Լուսո («Ավերակների պահակները»), Ժիվկա («Տիկին մինիստրուհի»):



 

 

Գասպարյան Ռուզան Էդուարդի

    

    Ռուզան Գասպարյանը ծնվել է 1961թ. նոյեմբերի 7-ին, Հադրութի շրջանի Դոլանլար (այժմ՝ Արևշատ)  գյուղում։ 1979 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1983 թ.՝ Ստեփանակերտի հայկական պետական դրամատիկական թատրոնին կից գործող դրամատիկ դերասանի ստուդիան, 2013 թ.՝ Ստեփանակերտի «Գրգոր Նարեկացի» համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
    Ստուդիայում սովորելու տարիներին (1981-1983 թթ.) միաժամանակ խաղացել է թատրոնի բեմադրություններում՝ Զովիկ (Ա.Պապայան՝ «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Աղջիկ (Օ. Ուայլդ՝ «Երջանիկ արքայազնը»)։
    Աշխատանքային կենսագրությունն սկսել է 1983-ին՝ Ղարմետաքսկոմբինատում՝ որպես բանվորուհի։ Աշխատանքին զուգընթաց մասնակցել է 
Ղարմետաքսկոմբինատի ժողովրդական թատրոնի բեմադրություններին՝ Մարիա Շուլց (Ա.Արաքսմանյան՝ «Անտառները շարժվում են»), Գոհար (Ա.Պապայան՝ «Մեծ հարսանիք») և այլն։ Բեմադրությունները ներկայացվել են Ղարմետաքսկոմբինատի թատերասերների, ինչպես նաև՝ երկրամասի գյուղական բնակավայրերի հանդիսատեսի դատին։
    Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում աշխատանքային գործունեությունը սկսել է 2007 թվականից՝ որպես դերասանուհի։ Նրա լավագույն դերակատարումներից են՝ Խազնադար (Գ.Տեր-Գրիգորյան՝ «Զգուշացեք, նա դեռ կա»), Զարա (Ս. Խալաթյան՝«Սերը պահարան չի հարցնում»), Դացա (Բ.Նուշիչ՝ «Տիկին մինիստրուհի»), Մեծ մամ (Վ.Օվյան՝ «Ակամա մեղավորներ»), Նան, Տատ, Կիրակոսի կին (Վ.Օվյան՝ «Աշխարհը Լոռվա ձորերում»), Պարուհի (Մուրացան՝ «Ռուզան») և այլն։ 
    Արտասանություններով ակտիվորեն մասնակցում է թատրոնի, ինչպես նաև համաքաղաքային գրական-երաժշտական և հումորային ծրագրերին։

 

Գրիգորյան Մարիաննա

Գևորգյան Հասմիկ 

 

Դավթյան Էդվարդ Լեռնիկի

 

 

 

Դավթյան Նունե Խաչատուրի

 

 

Եվրիյան Սամվել Առաքելի

 

       Սամվել Եվրիյանը ծնվել է 1953թ. հունվարի 2-ին, Վարդենիկ գյուղում: ԼՂՀ վաստակավոր արտիստ (2008թ.): 2010թ. ավարտել է Երևանի մենեջմենթի համալսարանի լրագրության ֆակուլտետը: Ստեփանակերտի թատրոնում աշխատում է 1976 թվականից: Նրա մարմնավորած դերերից են` Կոլյա («Երջանկության որոնումներ»), Գագիկ («Սոֆիկի սխալը»), Սեյրան («Նամուս»), Սարո («Մեծ լոռեցին»), Սոսլա («Ասք մոր մասին»), Տոպպի («Դավիթ Կոպերֆիլդ»), Արմեն («Մի կաթիլ արև»), Ալիկ («Գնա մեռիր, արի սիրեմ»), հայր Զգոն («Պըլը Պուղի»), Եվգենի («Վասսա Ժելեզնովա»), Զաքիրով («13-րդ նախագահը»), Վասիլի («Եկամտաբեր պաշտոն»), Վարդան («Աշխարհն, այո, շուռ է եկել»), Տիգրան Գալոյան («Մեղադրական եզրակացություն»), Ջեֆրի («Տարօրինակ միսիս Սևիջ»), Մուրադ («Չար ոգի»), Վաղինակ («Պատվի համար»), Ռուբեն Սևակ («Տո լաճ տնավեր»), Նինկովիչ («Տիկին մինիստրուհի»):

 

Թովմասյան Սվետլանա Արամի

 

     Սվետլանա Թովմասյանը ծնվել է 1951թ. հուլիսի 12-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղում: ԼՂՀ վաստակավոր արտիստուհի (2004թ.): Բեմական ասպարեզ է մտել 1972-ին` Շիրվանզադեի «Արմենուհի» պիեսում կատարելով դայակի դերը: Հիմնական դերերը` Զվարթ («Սերը ճամպրուկի մեջ»), Մարի («Հավերժական սիրո գաղտնիքը»), Դոլորես («Լուիջիի սիրտը»), Նատալիա («Վասսա Ժելեզնովա»), Ֆլորենս («Տարօրինակ միսիս Սևիջ»), Նաթելա («Ազատ թեմայով շարադրություն»), Ջավահիր Շուշան («Չար ոգի»), Աստինե («Վարազդատ»), Սաթենիկ («Վաճառքի ենթակա չէ»), Միսիս Վիվի («Այլանդակ Էլզան»), Կորեֆեյա («Անդրոմաքե»), Դեդի («Գիքոր»), Մայրանուշ («40 օր համբառնալուց առաջ»), Երանուհի («Պատվի համար»), Մարի Կակոբսոն («Արտոնված եղեռն»- 2006թ. Մետաքսյա Սիմոնյանի 80-ամյակին նվիրված փառատոնին արժանացել է «Արտիստ» մրցանակի): Նկարահանվել է «Տունը ճամփեզրին», «10-րդ նահանգ», «Եթե բոլորը...» ֆիլմերում:

      2006թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2011-ին` ՀԹԳՄ ոսկե մեդալներով:

 

Լալայան Մարիաննա Արամայիսի

Խաչատրյան Մարիա Լևոնի

 

Խաչատուրովա Սվետլանա Արթուրի

 

 

Հարությունյան Քաջիկ Արսենի

    Քաջիկ Հարությունյանը ծնվել է 1948թ. հունվարի 12-ին, Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում: ԼՂՀ ժողովրդական արտիստ (2004թ.), ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակի դափնեկիր (2001թ.):

    1965-ից աշխատում է Ստեփանակերտի թատրոնում: Հիմնական դերերը` Սեյրան («Նամուս»), Միքայել («Էլի մեկ զոհ»), Շիշկին («Քաղքենիներ»), Բելագուբով («Եկամտաբեր պաշտոն»), Վաչագան («Անահիտ»), Մուրիկ («Վարազդատ»), Առլեկին («Առլեկինը` արքա»), Համբո («Գիքոր»), Աղաբաբ Սանոյան («40 օր համբառնալուց առաջ»), Օսվալդ Կոգեր («Փակուղի»), Միլան («Կողոպուտ կեսգիշերին»), Ոսկան («Չար ոգի»), Ճիվաչ («Ալվան ծաղիկ»), Նազար («Զգուշացեք, նա դեռ կա»):

     Բեմադրել է «Աղջիկը փեսացու է փնտրում», «Զգուշացեք, դա դեռ կա», «Լույս քեզ տեսնողին» պիեսները:

      2008թ. պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

 

 

 

Ղահրամանյան Դավիթ Էդուարդի

 

 

 

Մարտիրոսյան Օֆելյա Գրիգորիի

 

 

Մելիքսեթյան Դիանա Հրանտի

 

 

Մկրտչյան Արև Ալեքսեյի

 

   Արև Մկրտչյանը ծնվել է 1967թ. հունիսի 6-ին, Ասկերանի շրջանի Սեյդիշեն (այժմ` Խաչեն) գյուղում: 1988թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: Վ. Փափազյանի անվան թատրոնում աշխատում է 2006 թվականից: Հիմնական դերակատարումներն են` Գայուշ («Ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր»), Անթառամ («Զգուշացեք, նա դեռ կա»), ուսուցչուհի («Տիկին մինիստրուհի»), Սեդա («Սերը պահարան չի հարցնում»), Լալա («Լույս քեզ տեսնողին»):

 

Մկրտչյան Սամվել Գալուստի

    Սամվել Մկրտչյանը ծնվել է 1954թ. նոյեմբերի 7-ին, ՀՀ Շիրակի մարզի Ամասիա գյուղում: 1977թ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, 1989-ին` Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոցը: 2004 թվականից աշխատում է Ստեփանակերտի թատրոնում, սկզբում` որպես բեմադրական մասի վարիչ, ապա` դերասան: Նրա մարմնավորած դերերից են` Էմանուելիտի  («Արտոնված եղեռն»), վանահայր («Մաշտոցն Ամարասում»), Գերասիմ («Ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր»), Սենեկապետ («Զգուշացեք, նա դեռ կա»), պահակ («Ավերակների պահակները»), Գալուստ («Մենք մեր սարերն ենք»), ակնոցավոր մարդ («Սերը` ճամփեզրին»), Բարոն Հանս ֆոն Վանգենհայմ («Տո լաճ տնավեր»), Սեմ Չարլզ («Սերը պահարան չի ճանաչում»):

       Նկարահանվել է «Աննկատ կյանք», «Մի վախեցիր», «Եթե բոլորը...» ֆիլմերում:

 

Ներսիսյան Պարույր

 

 

Ոսկանյան Լիանա Գառնիկի

 

 

Պետրոսյան Արեգա Միքայելի

       Արեգա Պետրոսյանը ծնվել է 1948թ. սեպտեմբերի 1-ին, Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում: ԼՂՀ վաստակավոր արտիստուհի (2004թ.): 1971-ից աշխատում է Ստեփանակերտի թատրոնում: Նրա մարմնավորած դերերից են` Կարինե («Արտասահմանյան փեսացու»), Ֆուրտիկ («Ասք մոր մասին»), Դավիթ («Դավիթ Կոպերֆիլդ»), Պերտիդա («Ձմեռային հեքիաթ»), Ֆերի («Տարօրինակ միսիս Սևիջ»), Մարթա-Իզաբելլա («Ծառերը կանգնած են մահանում»), Սոնա («Խանումի արարքները»), Սոնա («Չար ոգի»), Գայանե («Դավաճանություն»), Մանուշակ («Պըլը Պուղի»), Ալյոնուշկա («Ալվան ծաղիկ»), Նուարդ («Արա գեղեցիկ»), Կորենկինա («Անմեղ մեղավորներ»), Կատրին («Համր կինը»), խելագար կին («Արտոնված եղեռն» - 2006թ. Մետաքսյա Սիմոնյանի 80-ամյակին նվիրված փառատոնին արժանացել է «Արտիստ» մրցանակի), Իլոնկա («Կողոպուտ կեսգիշերին»), մայր («Մենք մեր սարերն ենք»), Զուլֆի («Տո լաճ տնավեր»):

 

Սարգսյան Աշոտ Հրաչյայի

 

Տեփնանց Արցախ Յուրիի

Комментарии (0)Просмотров (2291)


Зарегистрированный
Анонимно